Թալիբներն Աֆղանստանում 20-ից ավելի ոստիկան են սպանել


18:50 , 20 փետրվար, 2018

Panorama.am-ը գրում է.

«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները Աֆղանստանի արևմուտքում բռնագրավվել են չորս պետական անցակետ և սպանել ավելի քանի 20 ոստիկանի։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղի լրատվամիջոցներին է հայտնել Ֆարահ նահանգի ղեկավար Ֆարիդ Բախթավարը։

«Զինված գրոհայինները անցած գիշեր  Ֆարահրուդ գյուղում գրավել են անցակետեր և սպանել 24 ոստիկանի: Թալիբները Շամալգայում առևանգելեն ևս չորս ոստիկանի, նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ»,- ասել է Բախթավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։