Goоgle-ի նեյրոցանցը կբացահայտի սրտի հիվանդությունները աչքի ցանցաթաղանթի միջոցով


16:45 , 20 փետրվար, 2018

Արհեստական բանականությունը բարձր ճշգրտությամբ կորոշի, թե արդյոք մարդուն սպառնում են ինֆարկտը կամ սրտի այլ հիվանդությունները:

Հատուկ ալգորիթմներ օգտագործելով՝ Google-ի նեյրոցանցը կկարողանա մշակել աչքի արյունատար անոթների պատկերը՝ համադրելով ստացված տեղեկությունը ծրագրում ներդրված բժշկական հետազոտությունների տվյալների հետ:

Տեղեկության արագ մշակման համար նեյրոցանցը կարող է նաև օգտագործել հիվանդի բժշկական քարտում գրանցված բուժման արդյունքները և ախտորոշումները:

Արհեստական բանականության ոլորտի փորձագետները հավաստում են, որ Google-ի նեյրոցանցը մինչև 70% ճշգրտությամբ կարող է կանխատեսել, թե արդյոք տվյալ մարդն առաջիկա հինգ տարիների ընթացքում կունենա սրտանոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներ, թե ոչ: