«Առավոտյան 5-ին ո՞նց կարա երգչուհին փողոցներում երգի». ինչ միջադեպ էր եղել Էրիկի և Մանե` Միրիամ Բաղդասարյանի միջև XFactor–ում


16:00 , 20 փետրվար, 2018

Tert.amLife-ը գրում է.

Երեկ համացանցում իրարանցում է առաջացրեց հայկական X Factor–ում «Եռյակների ընտրության» փուլից դուրս մնացած Մանե` Միրիամ Բաղդասարյանի ելույթը կանադական «Ձայնը» նախագծում։ Միրիամի հրաշալի ելույթը ստիպել է աստղային ժյուրիի բոլոր 4 անդամներին շրջվել, մասնավորապես, Լառա Ֆաբիանն ու Գարուն շատ են տպավորել Մարիամի ձայնային տվյալներով։

 

Այս ամենից հետո համացանցում սկսեցին քննադատել երգիչ Էրիկին, որը չընտրեց Մանեին։ Tert.am Life–ը ներկայացնում է արխիվային տեսանյութ «Եռյակների ընտրության» փուլից։ Էրիկի և Մանեի միջև խնդիր էր առաջացել, քանի որ աղջիկը գիշերը դրսում էր եղել, հիվանդացել ու չէր ներկայացել փորձերին։ Մանեն այդ գիշեր տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, որ իրեն չի հետաքրքրում կոկորդի ցավը։ Ավելի ուշ նա ջնջել էր հրապարակումը։ Էրիկին դուր չէր եկել այն փաստը, որ աղջիկը լուրջ չէր վերաբերել փորձերին։

 Մանեն Էրիկին ասաց, որ չի եկել փորձի, քանի որ անկողնային հիվանդ է եղել, իսկ Էրիկը  հարցրեց, թե ինչ է արել այդ գիշեր։ Մանեն ասաց, որ պառկել է քնելու։ Ի պատասխան` Էրիկը ցույց տվեց տեսանյութ, որում Մանեն ասում էր. «Այո, ես վաղը պիտի գնամ «Շանթ» հեռուստաընկերություն, այո, իմ կոկորդը բավականին ցավում է հիմա, բայց ինձ դա չի հետաքրքրում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ