Գանձասար-Կապանը համալրել է Կամերունի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը


15:30 , 20 փետրվար, 2018

Armsport.am-ը գրում է.

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբի հետ 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել կամերունցի կիսապաշտպան Դևիդ Տահնյա Վիրիկոմը,- հաղորդում է կապանցիների մամուլի ծառայությունը:

27-ամյա կիսապաշտպանը խաղացել է Իրանի առաջնության «Ռաֆ Ահան», «Նաֆթ Թեհրան», «Փադիդե» ակումբներում։ Վիրիկոմը կենտրոնական կիսապաշտպան է, կարող է խաղալ նաև ենթահարձակվողի դիրքում։

Դևիդը ժամանակին հանդես է եկել նաև Կամերունի երիտասարդական հավաքականում։