Նազարբաևը հաստատել է լատինական գրի վրա հիմնված ղազախական այբուբենի նոր տարբերակը


12:50 , 20 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է լատինական գրի վրա հիմնված ղազախական այբուբենի նոր տարբերակը. հայտնում է РИА новости-ն:

Նախագահի կողմից այժմ հաստատված նոր այբուբենը նույնպես բաղկացած է 32 տառից, դրանում բացակայում են ապաթարցները, մտցված են նոր դիակրիտիկ նշաններ ու դիգրաֆներ(sh, ch):