Գերմանական բրենդը կթողարկի աշխարհի ամենահզոր, պաշտպանված սմարթֆոնը


12:00 , 20 փետրվար, 2018

Գերմանական AGM բրենդը կիսվել է MWC 2018 առաջիկա ցուցահանդեսի պլաններով, որը կանցկացվի Բարսելոնայում փետրվարի 26-ից մարտի 1-ը։ Միջոցառման ժամանակ կներկայացվի AGM X3 ֆլագմանյան պաշտպանված մոդելը։

Արտադրողներն այն համարում են աշխարհի ամենահզոր, պաշտպանված սմարթֆոնը։ Դրա հիմքում ընկած է Qualcomm Snapdragon 845 պրոցեսորը։

Այն ունի 6 դյույմանոց էկրան, 24 մպ հիմնական տեսախցիկ և աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնը պաշտպանված է ջրից, փոշուց, հարվածից և այլ արտաքին ազդեցություններից։

Ինչպես խոստանում է արտադրողը, AGM X3-ի բոլոր մանրամասները կգաղտնազերծվեն ցուցահանդեսի ժամանակ։