Թբիլիսիի օդանավակայանը չվերթներ է չեղարկել թանձր մառախուղի պատճառով


11:40 , 20 փետրվար, 2018

168.am-ը գրում է.

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով երեք ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի, Մյունխենի եւ Թեհրանի ուղղությամբ: Այդ մասին Sputnik-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

«Բացի չեղարկված չվերթներից, Կիեւից Թբիլիսի մեկնած երկու ինքնաթիռներ հարկադրված են եղել վայրէջք կատարել Քութայիսի օդանավակայանում: Դրանցից մեկն արդեն ժամանել է Թբիլիսիի, իսկ երկրորդն առաջիկա ժամերին Քութայիսից կմեկնի Թբիլիսիի»,-ասել է գործակալության զրուցակիցը: Կիեւից չվերթներն իրականացրել են Georgian Airways եւ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ ավիաընկերությունները: