Ոչ մի հիվանդություն այսքան գաղտնի և առեղծվածային չի եղել մարդկության համար, որքան շիզոֆրենիան: Ցավոք սրտի, սա մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, և մարդիկ սկսում են մտացածին բաներ վերագրել հիվանդությանը:
Դե ինչ, իսկ հիմա ժամանակն է իրականությունն իմանալու: Առաջին հերթին այն հետաքրքիր է, և երկրորդ՝ լավ ինֆորմացիան երբեք էլ վնաս չէ:
Հիվանդության անվանումը բացատրվում է որպես ցրվածություն: Այս հիվանդությամբ տառապող ոչ բոլոր մարդիկ են տարօրինակ ձայներ լսում: Այս հիվանդությամբ տառապողներն էմոցիոնալապես անկառավարելի են: Մարդը կարող է մի պահ ատել ինչ-որ բան, իսկ հաջորդ պահին կարող է մոռանալ դրա մասին:
Իրականում այս հիվանդությամբ տառապում է մարդկության 1 տոկոսը, ինչն այդքան էլ քիչ չէ:
Նրանք բավականին ագրեսիվ են: Որոշ մարդիկ առանձնանում են իրենց պահվածքով, սակայն կարող են իրենց հանգիստ պահել դեղերի միջոցով:
Հենց հալյուցինացիաներն ու անմտություններն են, որ տարօրինակ պահվածքի պատճառ են:
Եթե երբեմն գլխում ձայներ եք լսում, դա նորմալ է: Սա հանդիպում է յուրաքանչյուրի մոտ: Սակայն մարդկանց 15%-ը չի խոստովանում սա՝ վախենալով, որ նրան գժի տեղ կդնեն:
Օգնում է արդյո՞ք այն արվեստի մեջ: Այստեղ կարող ենք վստահ պատասխանել՝ և՛ այո, և՛ ոչ: Մի կողմից ցանկացած հիվանդություն կարող է մարդուց խլել ունակություններ, բայց սա միշտ չէ, որ պատահում է:
Այն դանդաղ է զարգանում, և հնարավոր չէ նկատել սկզբնական շրջանում: Նախանշանները կարող են և անմեղ թվալ, սակայն դրանք հետագայում ավելի են խորանում:
Այս տեսակի թեստերը կարող են մարդու մոտ խուճապ առաջացնել, քանի որ դրանք կազմված չեն բժիշկների կամ էլ գիտնականների կողմից, այնպես որ, մի՛ հավատացեք դրանց:
Ուղեկցվում է նկատելի սոցիալական դիսֆունկցիայով և աշխատունակության անկմամբ։ Առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում։
Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ «շիզոֆրենիա» ախտորոշումը մարդուն բոլորովին էլ չի զրկում նորմալ, լիարժեք կյանք վարելու հնարավորությունից: Ճիշտ մոտեցում դրսևորելու պարագայում հիվանդությունը կարելի է վերահսկողության տակ պահել եւ առողջ մարդու նման ապրել: