«Հրապարակ». Չնայած Իսրայել այցելած ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարել է, որ Քնեսեթի նախագահը կգա ՀՀ, բայց այդ այցը հարցականի տակ է


10:30 , 20 փետրվար, 2018

«Չնայած Իսրայել այցելած ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարել է, որ Իսրայելի Քնեսեթի նախագահը կգա Հայաստան, մեր աղբյուրների փոխանցմամբ` այցը հարցականի տակ է: Յ. Էդելշտեյնը Հայաստան է գալու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների առիթով, սակայն սեպտեմբերին: «Ինչպես ցեղասպանության, այնպես էլ Քնեսեթի նախագահի այցը իսրայելական կողմի համար գեոքաղաքական նշանակության է: Կարծում ենք` այդ հարցերի վերջնական վերդիկտը կախված է մի շարք, այդ թվում` Աֆրինում տեղի ունեցող զարգացումներից. հասկանալի է` հերթական անգամ ցեղասպանության հարցի բարձրացումը Քնեսեթի ընդդիմադիր ուժի կողմից և այն էլ ոչ թե նախկինի պես փակ-գաղտնի` պաշտպանության և արտաքին հարցերի հանձնաժողովներում, այլ խորհրդարանի բաց նիստում` կրթության հանձնաժողովում, Իսրայելի կողմից մեսիջ էր՝ ուղղված Աֆրինում «խրված» Թուրքիային: