Աղբահավաքը չէր սպասում նման բան գտնել աղբակույտի մեջ. ոստիկանությունը փնտրտուքի մեջ է


04:00 , 20 փետրվար, 2018

Աղբահավաքության ընկերությունում աշխատող Կեվին Բոլն աղբակույտի մեջ սև պարկ գտավ: Ներսում հայտնաբերվեց 7000 ֆունտ ստերլինգ: Գումարը փոխանցվեց ոստիկանություն: Նրանք փնտրում են գումարի տիրոջը և դեռևս չեն գտել:

Փողերն այնքան էլ լավ վիճակում չեն գտնվում, բայց Քևինը և նրա տնօրենը հույս ունեն, որ Անգլիական բանկը կփոխարինի դրանք նոր թղթադրամներով և կվերադարձնի իրենց: Նրանք նախատեսում են գումարը բաժանել աշխատակիցների միջև: