Էմիրություններում որոշել էին իրականացնել սովետական ֆիլմը. բավականին ծիծաղաշարժ է ստացվել


03:30 , 20 փետրվար, 2018

Պարզվում է՝ ցեմենտ տեղափոխող մեքենան որպես մարդատար օգտագործելու տարբերակը դեռ արդիական է, միայն թե «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի հերոսներին դա հաջողվեց, իսկ ժամանակակից և իրական մարդկանց բախտն այս դեպքում այնքան էլ չբերեց:

Էմիրություններում պարբերաբար հետևում են բեռնատար մեքենաներին, հատկապես նրանց, որոնք երթևեկում էին սահմանն անցնելով: Բոլոր մեքենաներն անցնում են հատուկ սքաներ, որը ցույց է տալիս պարունակությունը:  Ոչ ոք չէր մտածի, որ նմանատիպ ցեմենտ տեղափոխող մեքենան սքաներ անցնելիս նման պատկեր կտա, իսկ եթե ավելի մանրամասն՝ 21 ասիացի և 1 սևամորթ կին անօրինական կերպով փորձում էին սահմանն անցնել: