Life.tert.am-ը գրում է.
Կայացավ «Դեպի եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակչի ուղեգիր ստացան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրան»։
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ասաց, որ եզրափակիչ անցած մասնակիցների անունները հայտարարում է պատահականության սկզբունքով և չի արտացոլում նրանց տեղերը։
Պայքարից դուրս մնացին «Գաթա» բենդը, Անգելը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը և Թամար Կապրելիանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։