Ռեալը մտադիր է ամռանը ձեռք բերել Դե Բրույնեին


21:20 , 19 փետրվար, 2018

Armsport.am-ը գրում է

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի տրանսֆերը:

Ինչպես տեղեկացնում է «Don Balon»-ը, «արքայական ակումբը» բելգիացու տրանսֆերի դիմաց պատրաստ է «քաղաքաբնակներին» վճարել 200 մլն եվրո: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։