Apple-ը գաղտնազերծել է iOS 12-ի գլխավոր առանձնահատկությունները


00:00 , 20 փետրվար, 2018

Ամերիկյան Apple կորպորացիան անվանել է նոր՝ iOS 12 օպերացիոն համակարգի գլխավոր առանձնահատկությունները։ Մշակողները վստահեցնում են, որ նախկին համակարգերի սխալները վերացվել են, հայտնում է Digital Trends-ը։

Առաջինը, ինչը կնկատի յուրաքանչյուր օգտատեր, փոփոխությունն է համակարգի ընդհանուր դիզայնում։ Կատարելագործվել է Siri ձայնային օգնականի համակարգը։

Apple-ում նշել են, որ կատարելագործվել են նաև տեսախցիկի բնութագրերը, մասնավորապես՝ գործառույթները դիմանկարային և գիշերային նկարահանման ռեժիմում։ Խոստանում են, որ լուսանկարները կդառնան ավելի հստակ։