Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը


16:40 , 19 փետրվար, 2018

168.am-ը գրում է.

Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքում է տեղի ունեցել: Այդ մասին, հայտնել է Associated Press գործակալությունը: Մոխրի սյունը բարձրացել է ավելի քան 5 հազար մետր:

Ինդոնեզիայի Աղետների կարգավորման ազգային գործակալությունում իրենց հերթին հայտնել են, որ տաք մոխրի ամպը 4,9 հազար մետրով տարածվել է հարավային ուղղությամբ:

Ավստրալիայի գերատեսչությունը, որն զբաղվում է տարածաշրջանում հրաբխային մոխրի դիտարկումներով, իր կողմից վտանգի «կարմիր մակարդակ» է հայտարարել ավիաընկերությունների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: