6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Մեքսիկայում


11:30 , 19 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մեքսիկայի հարավում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. հայտնում է Газета.ру-ն: Ցնցումները գրանցվել են Օախակի քաղաքից 43 կմ արևելք:

Տուժածների և փլուզումների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեքսիկայում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: