Ալիևը հիվանդ է, խելագար է, բայց ուզենք-չուզենք՝ պետք է բանակցենք նրա հետ. Իսագուլյան


10:50 , 19 փետրվար, 2018

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համար լուրջ անակնկալ էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջարկեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Իսագուլյանը՝ շեշտելով, որ վերջինիս առաջադրումը բավականին  հետաքրքիր էր:

«Սերժ Սարգսյանին հատուկ է հեռահար ծրագրեր հաշվարկել և նախատեսել, իսկ հետագայում՝ իրագործել: Ես Արմեն Սարգսյանին գիտեմ 1977 թվականից, նրա ուսանողն եմ եղել: Տպավորությունը նրանից շատ բարձր է: Նա հրաշալի տիրապետում է Արցախի թե ներքին, թե արտաքին խնդիրներին: Նույնը վերաբերում է նրա իմացությանը Հայաստանի մասով: Արցախում Արմեն Սարգսյանի հանդիպումներից հետո կար բոլորի հորդորը ՝ ընդունելու ՀՀ նախագահի առաջարկը և մասնակցելու նախագահական ընտրություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ