Ջոն Վիլհելմը տաղանդավոր լուսանկարիչ է, ով ունի 3 աղջիկ և մեկ տղա: Լուսանկարչությունը միշտ էլ նրա տարերքն է եղել: Նա դեռ մանկուց է տարվել լուսանկարչությամբ: Լուսանկարչի հայրը նույնպես զբաղվել է լուսանկարչությամբ և այդ ամենը սերմանել իր որդու մեջ:
«Լուսանկարչությունն ինձ համար ավելի կարևոր դարձավ այն ժամանակ, երբ ես կարողացա գնել իմ առաջին ֆոտոխցիկը»:
Նկարչի խոսքերով՝ նա շատ է սիրում իր աղջիկների հետ նոր լուսանկարներ անել: