Գյումրին զինաթափվում է, ու Գասպարյանը «զադնի չի դնելու»


19:30 , 30 ապրիլ, 2013

Ոստիկանապետը բացառիկ մարտավարություն է ընտրել հանցագործության դեմ պայքարելու համար: Անձամբ է մասնակցում միջոցառումներին ու վերահսկում իրավիճակը: Այսօր ևս գյումրեցին առարկայական փոփոխություն է տեսնում, տեսնում ու զգում: Արդեն կասկածից վեր է, որ Վովա Գասպարյանը, Րաֆֆու ասած, «զադնի չի դնելու»: Այսինքն` կարելի է ենթադրել, որ շուտով Գյումրու օրինակով գործուն քայլերի ականատեսն ենք լինելու հանրապետության այլ տարածքներում ևս: 
Ու էս ֆոնի վրա, հենց հիմա ՀԱԿ-ի միտինգի էս պահի բանախոսը` Լևոն Զուրաբյանը, միտինգի մասնակիցներին պատմում է, թե իբր Վովա Գասպարյանը կարգադրել է ոստիկանության բոլոր բաժիններում սրբի պատկերներ փակցնել: Կոնտրաստը սպանեց :)))