Իսրայելի վարչապետը կոչ է արել չեղարկել Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը


19:40 , 18 փետրվար, 2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել չեղարկել Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը, եթե այն չի կարողանում կանխել Թեհրանի հետազոտությունները հարստացման ոլորտում: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով անվտանգության հարցով Մյունխենի 54-րդ համաժողովին:

«Իրանն ագրեսիվ է, ընթանում է միջուկային ծրագրի զարգացում, Իրանը կարող է հարստացման տեխնոլոգիայի ստացման հնարավորություն ունենալ: Դա պետք է կասեցնել: Լավ կլինի, եթե դա հաջողվի անել համաձայնագրով: Իսկ եթե ոչ՝ պետք է չեղարկել համաձայնագիրը և այլ տարբերակներ գտնել»,- ասել է Նեթանյահուն: