Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում


18:40 , 18 փետրվար, 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում: 

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: