Կիևում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ամենագնացին. կա 2 զոհ և 9 տուժած


14:40 , 18 փետրվար, 2018

Tert.am-ը գրում է.

Կիևի մոտակայքում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է «Նիվա» մակնիշի ամենագնացին: Վթարը նկարահանել է նույն ճանապարհով երթևեկող ավտոմեքենաներից մեկի նկարահանող խցիկը:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՃՏՊ-ը տեղի է ունեցել Գլեվախա բնակավայրի մոտակայքում: «Նիվա» մակնիշի ամենագնացի վարորդն անսպասելիորեն փոխել է իր ուղին և հայտնվել միկրոավտոբուսի ճանապարհին:

Տեսանյությում երևում է՝ ինչպես է բախումից հետո «Նիվա»-ն շուռ գալիս, իսկ միկրոավտոբուսը դուրս գալիս մայրուղուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։