Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է


11:00 , 18 փետրվար, 2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 18-ին՝  ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Արթիկի, Մարտունու, Տաշիրի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:


Դիլիջանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40-60 մետր:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: