Կիպրոսում հավաք անցկացնող Գանձասար-Կապանի մրցակիցը փոխվել է


11:20 , 17 փետրվար, 2018

Armsport.am-ը գրում է.

Կիպրոսում հավաք անցկացնող «Գանձասար-Կապանն» այսօր իր ստուգողական երկրորդ հանդիպումը պետք է անցկացներ` մրցելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմի` «Կազանկայի» հետ, սակայն որոշ խնդիրների պատճառով կապանյան թիմի մրցակիցը փոխվել է:

Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, Կարեն Բարսեղյանի սաները ստուգողական խաղում ուժերը կչափեն շվեյցարական «Սիերե» ակումբի հետ:

Կապանյան թիմն այդ խաղում հանդես կգա հետևյալ մեկնարկային կազմով.

Հիշեցնենք` ստուգողական առաջին խաղում «Գանձասար-Կապանը» 2:1 հաշվով հաղթել է լեհական «Ռուխին»: