Տիեզերական երեխաների երեք սերունդ, որոնց մեջ միգուցե դուք ևս կաք


06:00 , 17 փետրվար, 2018

Կա այսպիսի հավատ, որ երբեմն լույս աշխարհ են գալիս երեխաներ, որոնք այլ իրականությունից են, նրանց մեջ կա մեծագույն իմաստություն, որը նրանք կարող են օգտագործել, երբ հիշեն, թե ով են իրականում: Աստղային երեխաները բաժանվում են 3 խմբի՝ ինդիգո, ծիածանային և ճենապակե: Անկախ սերնդից՝ նրանք ունենում են ընդհանուր գծեր և յուրահատկություններ:

Ինդիգո երեխաներ լույս աշխարհ էին գալիս 20-րդ դարի 50-70-ականներին: Նրանք համարվում են նոր ուղու ստեղծողներ, որ մարդկանց շեղել են պատերազմային մտածողություններից և խաղաղություն բերել: Նրանք ձգտում են փոխել մարդկության, պետության, կրթության, համակարգի մասին պատկերացումները փոխել: Նման երեխաները համառ են, զարգացած ինտուիցիա ունեն, ստեղծագործող են, անհամբեր, զգում են սուտը, ըմբոստ են, սակայն ունեն սահմաններ ու գնահատում են արժեքները, մանուկ ժամանակ հաճախ հիպերակտիվ են և անուշադիր, քանի որ նրանց ուղեղն աշխատում է առավելագույն արագությամբ:

Ճենապակե երեխաները ծնվում են ինդիգո ծնողների մոտ: Նրանք շատ հարցերում լիովին հակապատկեր են լինում իրենց ծնողներին: Ճենապակե երեխաներ հիմնականում ծնվում էին 1980-2010 թվականներին: Նրանք մեծ աչքեր ունեն, որոնց գույնը հաճախակի փոփոխվում է: Նրանք մաքուր են, համբերատար: Շատ զգայուն են զգացմունքային հարցերում, սիրում են գտնվել մենակության մեջ: Ճենապակե երեխաներն առանձնանում են նաև էմոցիոնալ, երաժշտական լինելով և արտիստական հակումներով, հաճախ ունենում են ալերգիաներ, սիրում են մենակություն, տանել չեն կարողանում ամբոխը, երբեմն լինում են բիսեքսուալ կամ հոմոսեքսուալ, իրենց պարփակության, զգաստության, զգայունության հետևանքով հաճախ կրում են աուտիստի պիտակ:

Ծիածանային երեխաներն աստղային երեխաների վերջին սերունդն են: Նրանք դեռ վաղ տարիքում միանգամից տիրապետում են պարերի, յոգայի, երաժշտության, լեզուներ հեշտ են յուրացնում: Նրանց հոգեկան աշխարհը բոլորից առավել է: Նրանք ապրում են իրենց աշխարհում, մեծահոգի են, էներգիայով լի, վաղ տարիքում շփման հետ խնդիրներ են ունենում, բավականին խիզախ են:

Իսկ այս աստղային երեխաներից կարող են լինել նաև մեր շրջապատում, ու տարիքն այս դեպքում կապ չունի: Յուրահատկությունները հաճախ արթնանում են յուրաքանչյուր տարիքում: Ուղղակի տիեզերական էներգիան պետք է զգալ և օգտագործել՝ մարդկանց դրականով վարակելու համար: