Panorama.am-ը գրում է.
Աֆղանստանում նախորդ տարի հակամարատության հետևանքով տուժել է 10 հազար խաղաղ բնակիչ: Նրանցից ավելի քան երեք հազարը երեխաներ են:
«Կանայք ու երեխաները նախկինի պես մնաում են Ադֆղանստանի հակամարտության գլխավոր զոհերը: Անցած տարի սպանվել է 359 կին, 865 կին էլ վնասվածքներ է ստացել: Զոհվել է 861 երեխա, 2 318 երեխա էլ վիրավորվել է»,- նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը:
«Աֆղանստանի բնակիչները սպանվում են ամեն օր և ամենուր՝ մզկիթներում, ավտոբուսներում, նույնսիկ իրենց սեփական տներում: Կանայք ու երեխաները պայթում են ականների վրա՝ դառնալով ահաբեկիչ-մահապարտների զոհ»,-ահազանգում է Կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը իր պատրաստած նոր զեկույցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։