Հայտնի է ԱՊԼ-ի հունվարի լավագույն ֆուտբոլիստը


22:10 , 16 փետրվար, 2018

Armsport.am-ը գրում է

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվարի լավագույն ֆուտբոլիստը: Արգենտինացին նախորդ ամսում կայացած 4 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: 

Ագուերոն նվաճել է ԱՊԼ-ի` ամսվա լավագույն ֆուտբոլիստի 5-րդ կոչումն ու հավասարվել Ռոբին վան Պերսիին և Ուեյն Ռունիին: Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 6 անգամ արժանացել են միայն Հարի Քեյնն ու Սթիվեն Ջերարդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։