Յուրացման համար հետախուզվող անձը Մոսկվա-Երեւան չվերթով տեղափոխվեց Հայաստան


19:30 , 16 փետրվար, 2018

Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արսեն Խ.-ն։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, նա 2016թ. օգոստոսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: