Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա


19:20 , 15 փետրվար, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում:

Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ և հեռանկարային ծրագրեր:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաև ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: