«Աստվածավախ» Ալիևը


17:39 , 15 փետրվար, 2018

Իլհամ Ալիևը ներքաղաքական այս խառը իրավիճակում աստվածաբանության ինստիտուտ հիմնելու մասին կարգադրություն է ստորագրել: Առաջին հայացքից գուցե այն դիտվի նախագահների կողմից այս կամ այն ոլորտին առնչվող հերթական կարգադրություն, սակայն Ադրբեջանի դեպքում կրոնի հետ կապված հարցերը չափազանց զգայուն են և հատկապես Իլհամ Ալիևի պաշտոնավարման շրջանում հետևողական քայլեր են ձեռնարկվել, որպեսզի արտաքին (իրանական) կրոնական ազդեցությունը թուլանա տեղի շիա հավատացյալների վրա:
Հետևաբար Ալիևի այդ քայլն առնվազն երկու նպատակ է հետապնդում՝

ա. նախընտրական շրջանում Ադրբեջանում մի ստվար զանգված կազմող դժգոհ շիա հավատացյալներին ցույց տալ, թե իշխանությունների վերաբերմունքը փոխվել է կրոնի նկատմամբ

բ. պատրաստել այնպիսի կադրեր, որոնք տարիների ընթացքում կձևավորեն Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությանը համահունչ և նրանց լիակատար վերահսկողության ներքո գտնվող կրոնական կառույցեր՝ այսուհետ բացառելով իրանական հնարավոր որևէ ազդեցություն:

Ալիևի ստորագրած կարգադրությունից մի քանի օր առաջ էլ ԱՀ նախագահի աշխատակազմում կրոնի, ազգային փոքրամասնությունների և բազմամշակութայնության հարցերով բաժին էր ձևավորվել: