ՄԱԿ. Մեկ տարում ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում


17:10 , 15 փետրվար, 2018

Aysor.am-ը գրում է.

2017 թվականին ավելի քան 10 հազար քաղաքացիական անձ է զոհվել կամ վիրավորվել Աֆղանստանում, ասված է ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցման առաքելության (UNAMA)՝  այսօր հրապարակված ամենամյա հաշվետվության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:

Կազմակերպության տվյալներով, զինված հակամարտությունների հետևանքով երկրում զոհվել է 3438 մարդ, ևս 7015-ը վիրավորվել է: Զեկույցում նշվում Է, որ զոհված կամ վիրավորված քաղաքացիական անձանց թիվը 2017 թվականին 6 տոկոսով պակաս է 2016 թվականի ցուցանիշից: Դրա հետ մեկտեղ կազմակերպությունում ուշադրություն են դարձրել մահապարտ-ահաբեկիչների գրոհների և ինքնաշեն ռումբերի պայթյունների հետևանքով բարձր մահացության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։