Թուրքիան կոնֆլիկտ ունի բացառապես բոլոր հարևանների հետ՝ բացի Ադրբեջանից


16:20 , 15 փետրվար, 2018
Թուրքական նավերը հերթական անգամ խախտել են Հունաստանի ծովային սահմանը Էգեյանում՝ սադրելով լուրջ լարվածություն: Թուրքական զորքերը ներխուժել են Սիրիա՝ թքած ունենալով այդ երկրի սուվերենության վրա: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը և մշտապես պահում է խոշոր ռազմական միավորում: Ընդհանրապես, այս երկիրը կոնֆլիկտ ունի բացառապես բոլոր հարևանների հետ՝ բացի Ադրբեջանից: Ու այսքան լկտի պահվածքից հետո դեռ մեր երկրում կան անհատներ ու քաղաքական ուժեր, ովքեր «հավատում և պահանջում են» հարաբերությունների նորմալացում: Պարադոքս…