Կառավարությունը մերժեց «Ելք»-ին. Կրկին չհիմնավորած առաջարկ էին ներկայացրել


13:30 , 15 փետրվար, 2018

Aysor.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի մեջ` վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը:

«Առաջարկվում է նաև եկամտային հարկում փոփոխություններ, առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-ից մինչև 300 դրամ սանդղակը ու այն հարկել 26 տոկոսով», - ասաց Արամյանը:

Նախարարը նշեց, թե այս հարցրեը նոր չեն, կառավարությունը բազմիցս քննարկել է նման հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ