ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվելու է «Հայկական պարարվեստը և նրա մշակութային դրսևորումները» հայտը


13:00 , 15 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց որոշում, որի նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է:

Մասնավորապես մինչև սույն թվականի մարտի 31-ը, ՅՈՒՆԵՍԿՈ-ին պետք է ներկայացվի «Հայկական պարարվեստը և նրա մշակութային դրսևորումները» հայտը, որի փաթեթում իբրև պարտադիր պայման ներառվելու է ՀՀ կառավարության հաստատած նոր ցանկը: Որոշման նախագծով Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 24 տարրերից, համալրվելու է ևս 8-ով: