Բժշկական համալսարանի հիմքի վրա կձևավորվի նոր հզոր կլինիկական կենտրոն


12:40 , 15 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց մի որոշում, որով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին իրավունք է տրվում ձեռք բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:

«Այս ծրագիրը կապված է համալսարանի զարգացման խնդիրների հետ, այս որոշմամբ, բժշկական համալսարանի հիմքի վրա կձևավորվի նոր հզոր կլինիկական կենտրոն` նոր մասնաշենքերով, հանրակացարանային համակարգով»,- ասաց նախարարը: Որոշումն ընդունվեց: