Կճանաչի՞ արդյոք շունն իր տիրոջը 8 տարի չտեսնելուց հետո․ ավելի քան 12 մլն դիտում (Video)


13:08 , 15 փետրվար, 2018

Ջոշուա Էդվարդսը կորցրել էր իր շանը 8 տարի առաջ։ Համաձայնեք, որ մարդու համար դա բավականին երկար ժամանակ է, իսկ շան համար ընդհանրապես՝ իսկական անվերջություն։

Ջոշուայի շանը գտել էին հատուկ միկրոչիպի շնորհիվ, որը տարիներ առաջ տեղադրել էր նրա տերը։ Տղամարդն այս ամենին չէր սպասում, քանի որ արդեն հույս չուներ, որ մի օր կլինի իր սիրելի շան հետ երկար սպասված այս հանդիպումը։

Սակայն ինչպե՞ս կանցնի հանդիպումը։ Արդյո՞ք կհիշի շունը իր տիրոջն այդքան տարի անց։

Մանրամասները դիտեք տեսանյութում.