Փետրվարի 27-ին ԱԺ հերթական նիստից հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ


11:10 , 15 փետրվար, 2018
Aysor.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
 
Ազգային ժողովի արտահերթ նիստը կհրավիրվի փետրվարի 27-ին` մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստից հետո:
 
«Օրակարգը ներկայացված է, եթե դիտողություններ կան, պարոն վարչապետ, կխնդրեմ երկու օր, որ մեր գործընկերները ամբողջականացնեն, խոսքը վերաբերում է այն փոփոխություններին, որոնք, հատկապես, կարևորվում են Սահմանադրության ամբողջ  ուժով գործելու հետ», - նախագիծը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: