«Ժամանակ». ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2 ֆուտբոլային ակումբով մուտք կգործի հայ­կական ֆուտբոլ


10:30 , 15 փետրվար, 2018

«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու ֆուտբոլային ակումբով մուտք կգործի հայ­կական ֆուտբոլ: Մեր տեղեկու­թյուններով՝ թիմերից մեկը կկրի Երևանի «Լոկոմոտիվ», իսկ մյուսը՝ Աբովյանի «Կոտայք» անունը: Վերջինս հանդես կգա Աբովյանի քաղաքային մարզա­դաշտում: Մեր աղբյուրների հա­մաձայն՝ Ծառուկյանը ծրագրել է, որ «Լոկոմոտիվը» գալիք մրցաշրջանում հանդես գա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ «Կոտայքը»՝ առաջին լիգայում: Մոտ ժամանակներս թիմերը կկազմավորվեն և կսկսեն մարզումները: Հիշեցնենք, որ գալիք մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես կգա մեկ այլ գործարար սամվել Կարապետյանի «Արարատ-Մոսկվա« թիմը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: