«Ժողովուրդ»Խայտառակ ձախողումների համար ՊՆ-ից հեռացված զինվորականի նոր պաշտոնը հայտնի է


08:42 , 15 փետրվար, 2018

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրեն վերապահված ոլորտում բացահայտված խայտառակ ձախողումների համար պաշտոնանկ արված զինվորականներից ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է զինված ուժեր:

Ընդ որում, այս անգամ Կարապետյանին վստահել են բավական լուրջ պաշտոն, բայց ոչ թե ՀՀ-ում, այլ ՌԴ-ում: ՊՆ-ից Թերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Կարապետյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ: Դժվար չէ կռահել՝ Կարապետյանն այս բարձր պաշտոնին նշանակվել է մեկ պարզ պատճառով. նա վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: