Ահա թե ինչ տարօրինակ վայրի է վերածել այս ընտանիքն իր տունը, և դա՝ միայն բարեսրտության պատճառով


07:00 , 15 փետրվար, 2018

Թոնի և Թերեզա Մեթյուները միշտ սիրել են կենդանիներին: Իրենց առաջին կենգուրուին նրանք ստացել են 2010 թվականին:

Հիմա՝ 8 տարի անց, նրանց տունը դարձել է կացարան բոլոր կենգուրուների համար, որ ունեն դրա կարիքը: Նրանց բուժում են, կերակրում և բաց թողնում դեպի բնություն: Ամուսինները խիստ սովորում են կենդանիներին և դժվար բաժանվում նրանցից:

Այս ամենը նրանք սկսել են, երբ իմացել են, որ փոքրիկ կենգուրուին ուզում էին քնեցնել, քանի որ ոչ ոք չկար, ով կխնամեր նրան: Կենդանիների խնամքի համար oգտագործվում են բարեգործությունները և Թերեզայի աշխատավարձը:

Թոնին արդեն 18 տարի է՝ հաշմանդամ է: Նրանք հիմա ցանկանում են տեղափոխվել ավելի մեծ տարածք, որպեսզի ավելի շատ կենգուրու կարողանան խնամել: