Ֆրանսիան հարված կհասցնի, եթե ապացուցվի, որ Սիրիայում քիմիական զենք է օգտագործվել. Էմանուել Մակրոն


23:30 , 14 փետրվար, 2018
Panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե սիրիական համակարտությունում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք է կիրառվում, ապա «Ֆրանսիան հարված կհասցնի», քանի որ դա միջազգային պայմանագրերի խախտում է: Այս մասին տեղեկացնում է Inopressa.ru-ն:

Մակրոնը, սակայն, ասել է, որ դեռևս այս վարկածն ապացուցող փաստեր չունի: Դեռ նախորդ տարի՝ մայիսին, Մակրոնն ասել է, որ քիմիական զենքի կիրառումը կարմիր գիծ կլիներ, իսկ օրեր առաջ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նա անհանգստություն է հայտնել, որ Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քլորով ռումբերի կիրառման նշաններ կան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։