Փհենչհան-2018. Յորին Տեր Մորսը` չմշկավազքի Օլիմպիական չեմպիոն


16:00 , 14 փետրվար, 2018
Armsport.am-ը գրում է.
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվում է ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը:
Հոլանդացի չմշկորդ Յորին Տեր Մորսը ոսկե մեդալ է նվաճել 1000 մ տարածության վրա` չեմպիոն դառնալով օլիմպիական ռեկորդով (1:13:56): Արծաթե մեդալակիր է դարձել  ճապոնացի Նաո Կոդայրան: Բրոնզը բաժին է հասել կրկին ճապոնացի Միհո Տակագին:
Տեր Մորսը դարձել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: