Փհենչհան-2018. Գերմանիան հերթական ոսկե մեդալը նվաճեց


15:10 , 14 փետրվար, 2018

Armsport.am-ը գրում է.

Փհենչհանում շարունակվում է ընթանալ ձմեռային Օլիմպիական 23-րդ խաղերը:

Այսօր հայտնի են դարձել դահուկային երկամարտի չեմպիոնն ու մրցանակակիրները:

Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է գերմանացի Էրիկ Ֆրենցելը: Երկրորդը ճապոնացի Ակիտո Վատաբեն է, իսկ երրորդը`Ավստրիան ներկայացնող Լուկաս Կլապֆերը:

Հավելենք, որ սա Գերմանիայի համար 6-րդ ոսկե մեդալն էր այս Օլիմպիական խաղերում: