Պուտինը և Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել


10:30 , 14 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է բավականին երկար: Այդ մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները` Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությանը հղումով. տեղեկացնում է Московский комсомолец-ը: Զրույցը նվիրված է եղել ուկրաինացի գերիների հարցին:

Կողմերը նաև քննարկել են Նորմանդական քառյակի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրակարգը: Հանդիպումը կկայանա Մյունխենում փետրվարի 16-ին: