Երեխան սովամահ է եղել, մինչ մայրը մեկ շաբաթով երեկույթի էր գնացել․ տեսեք՝ դատարանն ինչ պատիժ տվեց այս անսիրտ աղջկան


18:00 , 13 փետրվար, 2018

Անփութության պատճառով մահացած երեխայի մորը դատարանը դատապարտել է վեց ու կես տարվա ազատազրկման։ Ռուսաստանի Ռոստով քաղաքում բնակվող 17-ամյա Վիկտորյա Կուզնեցովան անցյալ տարվա սեպտեմբերին իր հարևաններին ասել էր՝ իբր իր որդուն՝ Եգորին, մեկ շաբաթով թողնում է մորաքրոջ խնամքին, քանի որ գործեր ունի։ Իրականում Վիկտորյան երեխային թողել էր մենակ և գնացել իր ընկերների մոտ՝ երեկույթի։ Որքան էլ տարօրինակ հնչի, երեկույթը յոթ օր էր տևել, որի ընթացքում նա ոչ մի անգամ չէր գնացել տուն։

Փոխարենը նա սոցցանցի իր էջում գրառում էր կատարել, որ մազերը սև է ներկել։ Երբ հարևանները նկատել էին, որ ոչ ոք էլ չկա Վիկտորյայենց տանը, զանգահարել էին ոստիկանություն։ Ոստիկանները ժամանելուն պես կոտրեցին դուռն ու տանը գտան երեխայի անշնչացած մարմինը․ նա սովամահ էր եղել։

Related image

Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվեց, որ 17-ամյա մայրը դեռ ամիսներ առաջ էր պլանավորել երեխային սպանել։ Բազմիցս նա Եգորին մենակ էր թողել տանը, գնացել երեկույթների։ Իսկ մի անգամ էլ երեկույթի ընթացքում վերադարձել է տուն, սակայն միայն շանը ջուր տալու համար։

Դատարանը, հաշվի առնելով այդ ամենը, օրեր առաջ կայացրեց վճիռ՝ Վիկտորյա Կուզենոցովային ազատազրկել ընդամենը վեց տարի վեց ամսով, ինչն առաջացրել է շատերի զայրույթը։