Այս բակտերիան դարձավ ացտեկների հզոր քաղաքակրթության մայրամուտի պատճառը


22:45 , 13 փետրվար, 2018

Ոչ այնքան եվրոպական արկեբուզները, սրախողխողումներն ու զինվորական կարգապահությունը նվազեցրին Հարավային Ամերիկայում հնդկացիների քանակը, ինչքան Հին աշխարհի բնակիչների կողմից բերված հիվանդությունները: Եվրոպացիները, համեմատած Նոր աշխարհում մեկուսացած մարդկանց, շատ ավելի բարձր դիմադրողականություն ունեին: Հենց այդ պատճառով էլ տարատեսակ վարակները, որոնք բերվում էին նրանց կողմից, առանց խղճի ոչնչացնում էին տեղի բնակչությանը:

«Ամենահիշարժան» և խոշոր հիվանդություններից մեկը, որը գրավել էր Մեքսիկայի ողջ բնակչությանը, 16-րդ դարի երկրորդ կեսին սկսված համաճարակն էր, որը հայտնի էր «Կոկոլիտիկայի համաճարակ» անվանմամբ: Տարօրինակ անունը եվրոպացիները փոխ են առել հնդկացիների լեզվից:

Մի քանի տասնամյակի ընթացքում հիվանդությունից մահացան շուրջ 30 մլն հնդկացիներ: Սա զոհերի հսկայական թիվ էր Հարավային Ամերիկայի բնակիչների համար, որոնք այդպես էլ չկարողացան սթափվել կատարվածից: Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում հասկանալ, թե համաճարակի պատճառը որ բակտերիան էր: Հիվանդության նկարագիրը հիմնվում էր ընդամենը ախտանիշների բնութագրի վրա, որն արվել էր եվրոպացի պատմիչների կողմից: Նրաք կենտրոնանում էին փորի շրջանում ցավերի, մարմնի բարձր ջերմաստիճանի, սրտխառնոցի ու ընդհանուր թուլության վրա: Այս ախտանիշները համապատասխանում են աղիքային գրեթե բոլոր տեսակի բորբոքումներին, այդ իսկ պատճառով «հանցագործ» բակտերիային գտնելը դժվարանում էր:

Սակայն վերջերս Գերմանիայի Մաքս Պլանկի համայնքի ուսումնասիրողները կարողացել են գտնել այդ «մարդասպանին»: Դրա համար նրանք հետազոտության են ենթարկել Teposcolula-Yucundaa քաղաքի մոտակայքում 1545-1550 թթ.՝ համաճարակի պիկի ընթացքում մահացած 29-ամյա մի տղամարդու ատամներն ու ոսկորները: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ ացտեկյան քաղաքակրթությունում աղետի պատճառը եղել է Samonella enterica բակտերիան, որը սալմոնելոզների հարուցիչն էր: Այն ժամանակ մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել պայքարել հիվանդության դեմ, այդ պատճառով էլ հնդկացիները զանգվածաբար ոչնչացան: Հարկ է նշել, որ Salmonella enterica-ի դեմ այսօր հաջողությամբ պայքարում է ժամանակակից բժշկությունը: