Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը լաչառություն ու անկիրթ պահվածք էր


13:33 , 13 փետրվար, 2018

Լաչառություն, անքաղաքակրթություն, անկիրթ պահվածք.... Անվազն այսպես կարելի է բնութագրել այն, ինչ կատարվել է այսօր Երևանի ավագանու նիստում: Ընդ որում՝ դժվար է ասել՝ այդ խոսքերն ավելի շատ բնորոշում են ավագանու գործունեությունն ամեն կերպ դժոխքի վերածելու պատրաստ Երկիր Ծիրանիի կանա՞նց, թե՞ կանանց վրա ձեռք բարձրացնող ՀՀԿ-ական տղամարդկանց:

Երկուսին էլ հստակ կարելի է ասել՝ մենք փողոցի վերածելու հայրենիք չունենք։