Ինչպես է Գոռ Վարդանյանն ավագանու անդամին հրելով դուրս հանում դահլիճից (Video)


12:10 , 13 փետրվար, 2018

Armlur.am-ը գրում է.

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Երեւանի ավագանու նիստում լարված իրավիճակ է: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում Նուբարաշենի տարածքում:

«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն:

Այդ ընթացքում ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից: Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: