Բաքվի հիստերիան նպաստել է Արցախի մասին ֆիլմի գովազդին. Լապշինը նոր գրառում է արել


12:20 , 13 փետրվար, 2018

Yerkir.am-ը գրում է.

Բլոգերը նշել է, որ Բաքվի հեռուստառադիոընկերության կայքում գրում են, թե ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, ով ընկերների հետ նկարել է ֆիլմը, աշխատում է հայկական քարոզչության օգտին, ինչ-որ քաղաքական պատվերներ է կատարում, անգամ` մասնակցում Ղարաբաղի անկախության համար պատերազմին:

«Մարքեթինգի տեսանկյունից՝ կարծում եմ, որ Ադրբեջանի ուշադրությունը հետաքրքիր, սակայն մինչ այժմ համեմատաբար անհայտ բլոգերների նկատմամբ և մեզ ամենաբարձր մակարդակի բարձրացնելը լավ բան է: Ֆիլմը կդիտեր մոտ երկու հարյուր մարդ, իսկ Բաքվի հիստերիայից հետո այն դիտել է մոտ հարյուր հազարը: Ժպտում եմ»,- գրել է Լապշինը: