Ավագանու նիստերի դահլիճում շշերով կոյուղաջրեր բերելն ու դահլիճում լցնելը խուլիգանություն է


12:14 , 13 փետրվար, 2018
Քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում շշերով կոյուղաջրեր բերելն ու դահլիճում լցնելը ոչ այլ ինչ է, քան խուլիգանություն: Իսկ խուլիգանության համար պետք է դատել և, իհարկե, զրկել ավագանու մանդատից:
Ես ասում եմ հարցի լուծման իրականում արդարացի տարբերակը, սակայն հասկանում եմ, որ մենք ապրում ենք չափից ավելի հանդուրժող պետությունում, որտեղ, ցավոք, նման բաները հաճախ ներվում են: